Monthly Archives: February 2016

Հրատարակվելու է Մեծ Բրիտանիայի թագուհու գիրքը

Ընթացիկ տարվա ապրիլին Լոնդոնում լույս է տեսնելու   Եղիսաբեթ 2-րդ  թագուհու գիրքը, որը կոչվում է << Ծառայող թագուհին  և Արքան, ում  նա ծառայում է>>: Գրքի հրատարակությունը  թագուհու ծննդյան 90ամյակի առթիվ է: Դա  փոքր,  գեղեցիկ  նկարազարդված  գիրք է լինելու, որում հավաքված են  թագուհու բոլոր  խոսքերը  Հիսուսի և հավատքի մասին: Եղիսաբեթ թագուհին  պատմել  է  իր կյանքում Հիսուս Քրիստոսի [...]

By |2016-02-24T13:58:54+04:00February 24th, 2016|Նորություններ|0 Comments

Իսլամիստները ազատ են արձակել ասորի 43 քրիստոնյաների

Invictory կայքի տեղեկացմամբ` Սիրիայի իրավապաշտպան խմբերը հաստատել են, որ Սիրիայում փրկագնի դիմաց իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել  ասորի 43 քրիստոնյաների, որոնց առևանգել էին նախորդ տարվա փետրվարին:  << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները յուրաքանաչյուր անձի համար ստացել են 100 հազար դոլար: Ասորի դեմոկրատական կազմակերպության  համաձայն սկզբում գրոհայինները պահանջել էին 18 միլիոն դոլար, սակայն մի քանի ամիս տևած [...]

By |2016-02-24T13:57:22+04:00February 24th, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը պատրաստ  է ելույթ ունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսում

RT  հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարի այն հարցին, արդյոք Պատրիարքը  ցանկություն ունի Հռոմի Պապի նման ելույթ ունենալ ԱՄՆ-ի Կոնգրեսում,   Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պատասխանել էր. << Լավ կլիներ, եթե ինձ հնարավորություն տրվեր  ելույթ ունենալ ամերիկյան կոնգրեսում: Ես պատրաստ եմ  մարդկանց դիմել ցանկացած լսարանում: Ելույթ եմ ունեցել  խորհրդարաններում, կառավարությունների  առաջ, իսկ յուրաքանչյուր կիրակի  խոսում [...]

By |2016-02-23T12:45:59+04:00February 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամին հրավիրել են Վատիկան

Վատիկանում Պապը ընդունել էր  Միջկրոնական երկխոսության հարցերով պապական խորհրդի   նախագահ կարդինալ  Ժան Լուի Տորանին և նրա քարտուղար Միգել Անխել Այուսո Գիքսոտին: Մի քանի օր առաջ Այուսո Գիքսոտը  Կահիրեում  այցելել էր   սունի մուսուլմանական աշխարհում հեղինակավոր  Ալ Ազհար համալսարանը և հանդիպել էր Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբի տեղակալի` Աբբաս  Շումանի հետ:  Հանդիպումը անցել էր բարեկամական մթնոլորտում: Այուսո [...]

By |2016-02-23T12:42:38+04:00February 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Գերմանիայի փախստականների ճամբարներում  մուսուլմանները հալածում են քրիստոնյաներին

Դյուսելդորֆում կայացած էկումենիկ ծառայության ժամանակ Գերմանիայի Քյոլն քաղաքի արքեպիսկոպոս, կարդինալ Ռայներ Վյոլկեն նախազգուշացրել է  Գերմանիայում և Եվրամիության մյուս երկրներում  մուսուլման փախստականների կողմից  քրիստոնյա գաղթականների   հասցեին հնչող  սպառնալիքների  վերաբերյալ: << Մտահոգիչ է, որ  քաղաքական գործիչները և իշխանությունները  լրջորեն չեն ընդունում այդ  սպառնալիքները: Քրիստոնյաների  հալածանքները  նրանց մտահոգող թեմա չի>>-ասել էր կարդինալը: Նրա խոսքով  Գերմանիան պետք է  ավելի  [...]

By |2016-02-23T12:41:17+04:00February 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Պակիստանի դատարանը քրիստոնյա ամուսիններին մահապատժի է  դատապարտել

Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել  քրիստոնյա ամուսինների:  Շաֆկաթ Էմանուել Մասիհին  և նրա կնոջը`Շահուֆտ Քաուսարին մեղադրում են աստվածանարգության հոդվածի համաձայն: Նրանք իբրև թե աստվածանարգող հաղորդագրություններ են  ուղարկել  մուսուլման հոգևորականների: Ամուսինները բողոքարկել են դատարանի վճիռը: Գերագույն դատարանը մտադիր է բողոքը քննարկել մարտի 5-ին:  Deccan Chronicle-ի տեղեկացմամբ Շաֆքաթ Մասիհը անդամալույծ է,  ոտքերը  կաթվածահար են  և բանտում  նրա առողջական [...]

By |2016-02-23T12:39:48+04:00February 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Ֆրանցիսկ I-ը կոչ է արել վերացնել մահապատիժը

Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական  քարոզի ժամանակ Հռոմի Պապը  բոլոր երկրների կառավարություններին կոչ էր արել  համաձայնության գալ վերացնելու մահապատիժը: << Ես դիմում եմ  կառավարողների խղճին, որպեսզի միջազգային  համաձայնություն  ձեռք բերվի  մահապատիժը վերացնելու համար: Փետրվարի 22-ին  Հռոմում կայանալու է  <<Աշխարհը առանց մահապատժի>> միջազգային կոնֆերանսը:  Հուսով եմ, որ այդ միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա  մահապատիժը վերացնելու գործընթացում [...]

By |2016-02-22T12:25:54+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Բրիտանացի գիտնականները Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի վրա

Մեծ Բրիտանիայի Սաութհեմպտոնի համալսարանի գիտնականները  Հակոբ թագավորի Աստվածաշունչը  ձայնագրել են տեղեկատվության  հավերժական կրիչի` կվարցե թիթեղի վրա:  Այդ թիթեղը մասնագետները  ստեղծել են   օպտիկական 5D տեխնոլոգիայի միջոցով:  Թիթեղը  ունի  եզակի հատկություններ` տեղեկությունների լավագույն որակ, կայուն է մինչև   Ցելսիուսի 1000 աստիճան ջերմության  հանդեպ, պիտանելիությունը  Ցելսիուսի  190 աստիճանի պայմաններում  մինչև 14միլիարդ տարի է, իսկ սենյակային ջերմաստիճանում  պիտանելիությունը անսահմանափակ է:   [...]

By |2016-02-22T12:24:19+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top