Invictory կայքի տեղեկացմամբ` Սիրիայի իրավապաշտպան խմբերը հաստատել են, որ Սիրիայում փրկագնի դիմաց իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել ասորի 43 քրիստոնյաների, որոնց առևանգել էին նախորդ տարվա փետրվարին: << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները յուրաքանաչյուր անձի համար ստացել են 100 հազար դոլար: Ասորի դեմոկրատական կազմակերպության համաձայն սկզբում գրոհայինները պահանջել էին 18 միլիոն դոլար, սակայն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո գումարը նվազեցրել էին: Գերևարված քրիստոնյաներին ազատ արձակելու գործում մեծ դեր ունի Ասորի եկեղեցին:Այս առնչությամբ եկեղեցին իր պաշտոնական կայքում գրել է.<<Չնայած այս լուրը ոգևորում է մեզ, սակայն մենք սգում ենք մարդկային հսկայական կորուստների համար: Ոչնչացվել են նաև ասորի քրիստոնյաների ապրուստի միջոցները>>: Նշենք, որ անցյալ տարվա փետրվարին իսլամիստ գրոհայինները առևանգել էին ասորի 220 քրիստոնյաների: Փրկագնի դիմաց ազատ են արձակել նրանց մի մասին, սակայն մի մեծ խմբի էլ հրապարակային մահապատժի են ենթարկել: