Monthly Archives: February 2016

Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

Ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է օրինագիծ, որը հայտնի է  Հովիվների պաշտպանության փաստաթուղթ անունով: Oրինագծին  կողմ է  քվեարկել  160 պատգամավոր: Այն   պաշտպանում է  հոգևորականներին, որոնք  չեն ցանկանում  կատարել  միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: << Հոգևորականները  ստիպված չեն լինի   կատարելու  արարողություններ, որոնք խախտում են նրանց  հավատքի ազատ դավանության իրավունքը>>-ասված է օրինագծում: Բացի դա օրենքում նշված է, [...]

By |2016-02-22T12:22:30+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  փետրվարի 19-21-ը  այցելել էր Բրազիլիա և  ավարտել Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տասնօրյա այցը: Մայրաքաղաք Բրազիլիայում  Պատրիարքը հանդիպել էր   երկրի նախագահ  Դիլմա Ռուսեֆի հետ: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ հանդիպումը անցել էր  ջերմ և բարեկամական մթնոլորտում:  Պատրիարքը պատմել  էր  Հռոմի Պապի հետ հանդիպման մասին, ապա քննարկել էին  միջազգային իրավիճակը, հատկապես  Սիրիայի դեպքերը: [...]

By |2016-02-22T12:20:29+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը կայցելի Հայաստան

Հայկական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  ընթացիկ տարվա սեպտեմբերին կայցելի Հայաստան:  Այս մասին  հայտարարվել է Հայ  Առաքելական եկեղեցու  Գերագույն  հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը կայացել էր  Մայր աթոռում փետրվարի 16-20-ը: Ներկայումս  Վատիկանը և Մայր աթոռ սուրբ Էջմիածինը  բանակցություններ են վարում  այցի կազմակերպչական հարցերի շուրջ: Որոշվելու է այցի  ամսաթիվը և կաթոլիկ Հովվապետի այցելության  [...]

By |2016-02-22T12:19:07+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը այցելել է Անտարկտիդա

Ռուսական արշավախմբի  ղեկավար Վալերի Լուկինի հրավերով  Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը  փետրվարի 17-ին այցելել էր  Անտարկտիդայի  Վաթերլո կղզում գտնվող Բելլինգսհաուզենի անվան  հետազոտական կայանը: Պատրիարքը  աղոթքի ծառայություն էր կատարել  Սուրբ Երրորդության տաճարում, որը գտնվում է կայանի տարածքում: Կայանում բնակվում են 15 հետազոտողներ և ուղղափառ քահանան: Պատրիարքը հանդիպել էր նաև  տաճարի մյուս այցելուների  հետ, կիսվել տպավորություններով: <<Իմ [...]

By |2016-02-19T15:28:20+04:00February 19th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը քննադատել է միլիարդատեր Տրամպին

Սպիտակ Տունը  չի մեկնաբանելու  վեճը, որ ծագել է Հռոմի Պապի և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների  թեկնածու Դոնալդ Տրամպի միջև:  Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:  Հայտնի է դարձել, որ  Մեքսիկա կատարած այցից հետո տուն վերադառնալիս օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապը   քննադատել էր  Մեքսիկայի հետ սահմանում պատ կառուցելու  վերաբերյալ Տրամպի պահանջը: [...]

By |2016-02-19T15:26:58+04:00February 19th, 2016|Նորություններ|0 Comments

Հալեպի հայ ավետարանական հովիվը հարցազրույց է տվել  CBN News-ին

Սիրիայի Հալեպ քաղաքի հայ ավետարանական եկեղեցու հովիվ, գերապատիվ Հարութը  CBN News-ին  տված հարցազրույցում  ասել էր.<<Մեր կյանքը վտանգված է և մեծ պատասխանատվություն ենք զգում այն մարդկանց հանդեպ, ում ծառայում ենք: Այս վիրավոր երկիրը կարիք ունի  Սուրբ Հոգով լցված մարդկանց: Պետք է  մշտապես լինենք  մեր հավատացյալների կողքին, պաշտպանենք եկեղեցիները, դպրոցները , համայնքը>>-ասել էր հովիվը: Իսկ <<Մտադիր չեք [...]

By |2016-02-19T15:25:32+04:00February 19th, 2016|Նորություններ|0 Comments

Ավստրալիայի քրիստոնյաները բողոքում են փախստականների արտաքսման դեմ

Christian Today-ի համաձայն`Ավստրալիայում քրիստոնեական տարբեր ծառայությունների և եկեղեցիների առաջնորդներ  երկրի արդարադատության նախարարի գրասենյակում աղոթել էին` իրենց բողոքը հայտնելու 267 գաղթականների  երկրից արտաքսելու կառավարության մտադրության դեմ: Այդ գաղթականներին բուժման նպատակով  Ավստրալիա էին բերել Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարից: Արտաքսման ենթակա  փախստականների մեջ 37-ը երեխաներ են, ովքեր ծնվել են Ավստրալիայում:  Իրավապաշտպանների կարծիքով Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարում  [...]

By |2016-02-19T15:23:54+04:00February 19th, 2016|Նորություններ|0 Comments

Ռուսաստանում սկսել է գործել <<Կանայք հանուն կյանքի>>  առաջին իրավապաշտպան կազմակերպությունը

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր գործունեությունն է սկսել  <<Կանայք հանուն կյանքի>> իրավապաշտպան  կազմակերպությունը: Դա  հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի  և մայրության պաշտպանության  կանանց առաջին շարժումն  է Ռուսաստանում: << Կազմակերպության նպատակն է  կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատումների  լիակատար  արգելումը  և մայրության      սոցիալապես  արժանավայել  պաշտպանությունը>>-ասված է կազմակերպության  հայտարարությունում: Կանանց [...]

By |2016-02-18T14:43:44+04:00February 18th, 2016|Նորություններ|0 Comments

Քրիստոնյա կատարողները արժանացել են Գրեմմի մրցանակի

  Invictory կայքի տեղեկացմամբ` փետրվարի 15-ին Լոս Անջելեսում կայացած <<Գրեմմի -2016>> մրցանակաբաշխության  ժամանակ  մրցանակի են արժանացել  քրիստոնյա  հայտնի կատարողներ ԹոբիՄաքը,  Իսրայել Հյուսթոնը, Կիրկ Ֆրանկլինը և այլոք:  ԹոբիՄաքը հաղթող է  ճանաչվել << Ժամանակակից քրիստոնեական լավագույն երաժշտություն>> անվանակարգում: Այս նույն անվանակարգում  առաջադրվել էին Կրիս Թոմլինը, Մեթ Մահերը, Լորեն Դիգլը և Ջայսոն Քրաբը: Հանդիսավոր արարողությունից հետո ԹոբիՄաքը գրել [...]

By |2016-02-18T14:42:28+04:00February 18th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top