RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարի այն հարցին, արդյոք Պատրիարքը ցանկություն ունի Հռոմի Պապի նման ելույթ ունենալ ԱՄՆ–ի Կոնգրեսում, Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պատասխանել էր. << Լավ կլիներ, եթե ինձ հնարավորություն տրվեր ելույթ ունենալ ամերիկյան կոնգրեսում: Ես պատրաստ եմ մարդկանց դիմել ցանկացած լսարանում: Ելույթ եմ ունեցել խորհրդարաններում, կառավարությունների առաջ, իսկ յուրաքանչյուր կիրակի խոսում եմ հասարակ մարդկանց համար: Ես պատրաստ եմ նման շփումների>>: