Monthly Archives: February 2016

Իտալիայի սենատը օրինականացրել է միասեռ ամուսնությունները

BBC-ի տեղեկացմամբ` փետրվարի 25-ին  Իտալիայի սենատը հաստատել է  օրինագիծը , որը  օրինականացնում է միասեռ ամուսնությունները: Օրենքին կողմ են քվեարկել 173 և դեմ` 71 պատգամավոր: Օրինագիծը  Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին  անվանել է պատմական: Ներկայումս այն պետք է հաստատվի խորհրդարանի ստորին պալատում: Օրենքը սակայն իրավունք չի տալիս միասեռ զույգերին երեխաներ որդեգրել: Նախապես այդ հոդվածը հանվել էր օրենքից, [...]

By |2016-02-26T14:52:37+04:00February 26th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը և Պատրիարք Կիրիլը պաշտպանում  են ավանդական ընտանիքը

Հռոմի Պապի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ  ստորագրված համաձայնագրում  հոգևոր առաջնորդները  պաշտպանել են  ավանդական ընտանիքը, դեմ են հանդես եկել հղիության արհեստական ընդհատումներին և էվթանազիային: <<Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա, որպես կնոջ և տղամարդու միջև միության:  Սերը  ամրապնդում է այդ միությունը, սովորեցնում է  միմյանց  ընդունել որպես Աստծո պարգև>>-ասված է համատեղ փաստաթղթում: Նրանք  [...]

By |2016-02-25T12:52:04+04:00February 25th, 2016|Նորություններ|0 Comments

<<Բառնաբաս>> հիմնադրամը պահանջում է ճանաչել  քրիստոնյաների ցեղասպանությունը

<<Բառնաբաս>> բարեգործական հիմնադրամը հանրագիր է ստեղծել`պահանջելով  ճանաչել քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրագրի հեղինակները ՄԱԿ-ին և  բոլոր  երկրների կառավարություններին կոչ են անում  <<Իսլամական պետություն>> խմբավորման  հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն և բոլոր միջոցները ձեռք առնել աջակցելու և օգնելու այդ վայրագ հանցագործություններից տուժածներին: Հանրագիրը կարելի է ստորագրել  հիմնադրամի միջազգային  կայքում:   Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը   հունվարի [...]

By |2016-02-25T12:51:32+04:00February 25th, 2016|Նորություններ|0 Comments

Մալդիվներում քրիստոնյաները հավաքվում են ստորգետնյա եկեղեցիներում

Միջազգային քրիստոնեական իրավապաշտպան  <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է քրիստոնյա մի կնոջ վկայությունը, համաձայն որի Մալդիվներում  քրիստոնյաները ստիպված են  հավաքվել  ընդհատակյա, նույնիսկ ստորգետնյա եկեղեցիներում:   Մալդիվները  Հնդկական օվկիանոսում  ոչ մեծ կղզի պետություն է, որը  բազմաթիվ զբոսաշրջիկների  է գրավում իր հրաշալի բնությամբ և կլիմայով: Մալդիվները մուսուլմանական պետություն է, որտեղ բացի  իսլամից  մյուս կրոնները արգելված են: Այդ երկրում քրիստոնեություն [...]

By |2016-02-25T12:51:04+04:00February 25th, 2016|Նորություններ|0 Comments

Եվրոպան կանգնած է ահաբեկչական մեծ սպառնալիքի առաջ

Daily Mail-ի համաձայն` Եվրամիության ոստիկանական ծառայության` Եվրոպոլի  ղեկավար Ռոբ Վաենրայթը հայտարարել է, որ  Իրաքից և Սիրիայից  ավելի քան 5 հազար իսլամիստ գրոհայիններ են վերադարձել Եվրոպա: Նրա խոսքով Եվրոպոլը տեղեկություններ ունի, որ այդ իսլամիստները  ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստվել են Մերձավոր Արևելքի հատուկ ճամբարներում: Ըստ  Վաենրայթի Եվրոպայի անվտանգության ծառայությունները բերված են  բարձր պատրաստվածության վիճակի:<< Այսօր Եվրոպան կանգնած [...]

By |2016-02-25T12:50:33+04:00February 25th, 2016|Նորություններ|0 Comments

Կայանալու է որբության հարցերին  նվիրված համառուսաստանյան կոնֆերանս 

Մարտի 24-25-ը  Մոսկվայում կայանալու է << Մինչև վերջինը>> կոչվող համառուսաստանյան  կոնֆերանսը, որը կազմակերպել է <<Ռուսաստանը առանց որբերի>> միությունը:  Կոնֆերանսը նպատակ ունի  Ռուսաստանի բոլոր շրջաններից հրավիրված հազարավոր  պատգամավորներին ոգևորել   օգնելու յուրաքանչյուր ծնողազուրկ երեխայի համար ընտանիք կամ էլ աջակցության խումբ գտնելու հարցում: Հրավիրվում են մասնակցելու այն  եկեղեցիների  հովիվները և ծառայողները, որտեղ  բացակայում է ծնողազուրկ կամ լքված երեխաների [...]

By |2016-02-24T14:03:14+04:00February 24th, 2016|Նորություններ|0 Comments

Արքեպիսկոպոս Ժ.Կ.Ժանբար.Սիրիայի քրիստոնյաները չեն հեռանա իրենց հայրենիքից

Սիրիայի Հալեպ քաղաքի հունա–կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս  Ժան Կլեման Ժանբարը  << Եկեղեցու օգնությունը կարիքավորներին>> կազմակերպությանը տված հարցազրույցի ժամանակ  հայտարարել էր, որ սիրիացի քրիստոնյաները  մտադիր չեն հեռանալ երկրից: <<Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մենք շարունակելու ենք ապրել մեր երկրում և այս որոշման պատճառը   մեր եկեղեցու պատմությունն է: Մեր եկեղեցին եղել է   առաջին քրիստոնյաների [...]

By |2016-02-24T14:01:35+04:00February 24th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top