Վատիկանում Պապը ընդունել էր Միջկրոնական երկխոսության հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ժան Լուի Տորանին և նրա քարտուղար Միգել Անխել Այուսո Գիքսոտին: Մի քանի օր առաջ Այուսո Գիքսոտը Կահիրեում այցելել էր սունի մուսուլմանական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանը և հանդիպել էր Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբի տեղակալի` Աբբաս Շումանի հետ: Հանդիպումը անցել էր բարեկամական մթնոլորտում: Այուսո Գիքսոտը զրուցակցին հանձնել էր կարդինալ Ժան Լուի Տորանի նամակը, որում Ալ Ազհարի Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբին հրավիրում է Վատիկան` Հռոմի Պապի հետ հանդիպելու համար: Մեքսիկա կատարած այցից վերադառնալիս Ֆրանցիսկ I Պապը օդանավում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ցանկություն էր հայտնել հանդիպել Ալ Ազհարի իմամի հետ: