Դյուսելդորֆում կայացած էկումենիկ ծառայության ժամանակ Գերմանիայի Քյոլն քաղաքի արքեպիսկոպոս, կարդինալ Ռայներ Վյոլկեն նախազգուշացրել է Գերմանիայում և Եվրամիության մյուս երկրներում մուսուլման փախստականների կողմից քրիստոնյա գաղթականների հասցեին հնչող սպառնալիքների վերաբերյալ: << Մտահոգիչ է, որ քաղաքական գործիչները և իշխանությունները լրջորեն չեն ընդունում այդ սպառնալիքները: Քրիստոնյաների հալածանքները նրանց մտահոգող թեմա չի>>-ասել էր կարդինալը: Նրա խոսքով Գերմանիան պետք է ավելի ակտիվ գործի կրոնական իրավունքների և ազատության պաշտպանության ոլորտում: Իսկ բողոքական հովիվ Գոթֆրիդ Մարտենսը լրատվամիջոցներին տված հարցարզույցում ասել էր, որ Գերմանիայի փախստականների ճամբարներում հաճախակի են դարձել քրիստոնյաների դեմ մուսուլման գաղթականների հարձակումների դեպքերը, սպառնալիքները: Քրիստոնյաներին ծեծում են, ստիպում խաչեր չկրել և այլն: Հովիվը առաջարկել էր մուսուլմաններին և քրիստոնյաներին տեղավորել առանձին ճամբարներում: << Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում քրիստոնյաները ենթարկվեն նման վերաբերմունքի>>-ասել էր Գոթֆրիդ Մարտենսը: