ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՏԱՆԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՈՒՆ
«TBN-Armenia» հեռուստաալիքը հիմնադրվել է 2014թվականին Արսեն Աշուղաթոյանի կողմից:
Նրանց է միացել երիտասարդ և տաղանդավոր մասնագետների խումբը: Նրանք ցանկանում են հայալեզու հանդիսատեսին հասցնել այն ամեն հետաքրքիրը, օգտակարը և ստեղծագործականը, որոնց կարիքն այնքան զգացվում է: Ընդհանուր ջանքերով ստեղծվել են բազմաթիվ նախագծեր, թարգմանվել են հարյուրավոր հաղորդումներ, քարոզներ և ֆիլմեր, ինչպես նաև թողարկվում են երկար սպասված նորությունները:Հեռուստաալիքը հեռարձակվում է հայերեն լեզվով 24/7:
Մեր տեսիլքը`Աստծո Խոսքը տանել յուրաքանչյուր տուն:
Եվ այսօր մենք Աստծո լույսը հասցնում ենք միլիոնավոր մարդկանց Հայաստանում և արտասահմանում: Ձեր օգնությամբ կարող ենք ավելին անել:
Մենք առաջին անգամ նպատակադրվել ենք տարածել Ավետարանը հայալեզու շրջանում: Բացի դա հանդիսատեսին առաջարկում ենք հետաքրքիր, ճանաչողական և ստեղծագործական ծրագրերի ընդարձակ տեսականի:
«TBN-Armenia» – ն առավել հարմար և ընդունելի պայմաններ մեր եթերում Ձեր ծրագրերը հեռարձակելու համար:
«TBN-Armenia» -ն կանչված է լցնելու հայկական հեռուստատեսության հոգևոր դատարկ խորշը: Ձեզ անհրաժեշտ է ներառել մեզ ձեր հեռահաղորդակցության փաթեթում, որպեսզի մարդկանց մեջ զարգանան հոգևոր արժեքներ, տարածվի Ավետարանը, հեռարձակվեն աստվածաշնչյան դասեր, թարգմանվեն և ցուցադրվեն քրիստոնեական ֆիլմեր, մուլտֆիլմեր և հաղորդումներ: Առանց մեզ ձեր փաթեթը ամբողջական չի լինի: