Daily Archives: February 25, 2016

Հռոմի Պապը և Պատրիարք Կիրիլը պաշտպանում  են ավանդական ընտանիքը

Հռոմի Պապի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ  ստորագրված համաձայնագրում  հոգևոր առաջնորդները  պաշտպանել են  ավանդական ընտանիքը, դեմ են հանդես եկել հղիության արհեստական ընդհատումներին և էվթանազիային: <<Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա, որպես կնոջ և տղամարդու միջև միության:  Սերը  ամրապնդում է այդ միությունը, սովորեցնում է  միմյանց  ընդունել որպես Աստծո պարգև>>-ասված է համատեղ փաստաթղթում: Նրանք 

<<Բառնաբաս>> հիմնադրամը պահանջում է ճանաչել  քրիստոնյաների ցեղասպանությունը

<<Բառնաբաս>> բարեգործական հիմնադրամը հանրագիր է ստեղծել`պահանջելով  ճանաչել քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրագրի հեղինակները ՄԱԿ-ին և  բոլոր  երկրների կառավարություններին կոչ են անում  <<Իսլամական պետություն>> խմբավորման  հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն և բոլոր միջոցները ձեռք առնել աջակցելու և օգնելու այդ վայրագ հանցագործություններից տուժածներին: Հանրագիրը կարելի է ստորագրել  հիմնադրամի միջազգային  կայքում:   Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը   հունվարի

Մալդիվներում քրիստոնյաները հավաքվում են ստորգետնյա եկեղեցիներում

Միջազգային քրիստոնեական իրավապաշտպան  <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է քրիստոնյա մի կնոջ վկայությունը, համաձայն որի Մալդիվներում  քրիստոնյաները ստիպված են  հավաքվել  ընդհատակյա, նույնիսկ ստորգետնյա եկեղեցիներում:   Մալդիվները  Հնդկական օվկիանոսում  ոչ մեծ կղզի պետություն է, որը  բազմաթիվ զբոսաշրջիկների  է գրավում իր հրաշալի բնությամբ և կլիմայով: Մալդիվները մուսուլմանական պետություն է, որտեղ բացի  իսլամից  մյուս կրոնները արգելված են: Այդ երկրում քրիստոնեություն

Եվրոպան կանգնած է ահաբեկչական մեծ սպառնալիքի առաջ

Daily Mail-ի համաձայն` Եվրամիության ոստիկանական ծառայության` Եվրոպոլի  ղեկավար Ռոբ Վաենրայթը հայտարարել է, որ  Իրաքից և Սիրիայից  ավելի քան 5 հազար իսլամիստ գրոհայիններ են վերադարձել Եվրոպա: Նրա խոսքով Եվրոպոլը տեղեկություններ ունի, որ այդ իսլամիստները  ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստվել են Մերձավոր Արևելքի հատուկ ճամբարներում: Ըստ  Վաենրայթի Եվրոպայի անվտանգության ծառայությունները բերված են  բարձր պատրաստվածության վիճակի:<< Այսօր Եվրոպան կանգնած