Daily Archives: February 9, 2016

  • Ահաբեկչական հարձակման փորձ Կոսովոյի քրիստոնեական վանքի դեմ

Ահաբեկչական հարձակման փորձ Կոսովոյի քրիստոնեական վանքի դեմ

Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքի տեղեկացմամբ`Կոսովոյի <<Վիսոկի Դեչանի>>  վանքի գլխավոր դարպասների մոտ  ձերբակալել են չորս զինված ալբանացի  իսլամիստների: Վանքի վանահայր Սավայի խոսքով  Կոսովոյի ոստիկանները  և միջազգային զինված ուժերի ներկայացուցիչները   պահանջել էին  փաստաթղթեր ներկայացնել և  խուզարկել էին  այդ մարդկանց ավտոմեքենան, որում գտել էին  ինքնաձիգեր, ատրճանակ, փամփուշտներ, ինչպես նաև  իսլամիստական  ծայրահեղական  բովանդակության գրքեր: Ներկայումս հետաքննություն է կատարվում:

  • Վատիկանում կայացել է > ֆիլմի նախնական  ցուցադրությունը  

Վատիկանում կայացել է << Հարություն>> ֆիլմի նախնական  ցուցադրությունը  

  Փետրվարի սկզբին Վատիկանում կայացել էր ամերիկյան   նոր` <<Հարություն>> գեղարվեստական ֆիլմի նախնական ցուցադրությունը: Ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջոզեֆ Ֆայնսը և Մարի Բոտոն այցելել էին Վատիկան և հանդիպել Ֆրանցիսկ I Պապի հետ: Բրիտանացի հայտնի դերասան  Ջոզեֆ Ֆայնսը կատարել է  հռոմեացի հարյուրապետի դերը, իսկ արգենտինական ծագումով   իսպանացի դերասանուհի Մարիա Բոտոն`  Մարիամ Մագդաղենացու: Հանդիպման ժամանակ Ֆայնսի հետ էր եղել

  • Հավատացյալները ավելի երջանիկ են

Հավատացյալները ավելի երջանիկ են

  Christian Today-ի  տեղեկացմամբ`բրիտանացի  հետազոտողները   պարզել են, որ հավատացյալ մարդիկ ավելի  երջանիկ են: Այս մասին նշված է  Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական գրասենյակի   բնակչության բարեկեցության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ, որում հիմնական   ուշադրությունը  դարձվում է   բրիտանացիների  հուզական բավարարվածության աստիճանին: Արդեն հինգերորդ տարին հարցումներ են անցկացվում, որոնց ժամանակ հարցվածները  գնահատում են  իրենց երջանկությունը և հուզական մյուս վիճակները 0-10 

  • Սիրիայի կաթոլիկների առաջնորդը մեղադրել է եվրոպային և ԱՄՆ-ին

Սիրիայի կաթոլիկների առաջնորդը մեղադրել է եվրոպային և ԱՄՆ-ին

  Սիրիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Սիրիայում կատարվող դեպքերի համար մեղադրել է Եվրոպային և ԱՄՆ-ին: <<Այն, ինչ որ կատարվում է Սիրիայում` քրիստոնյաների ցեղասպանություն է:Սիրիայի քրիստոնեական համայնքը  Մերձավոր Արևելքի խոշոր համայնքներից մեկն էր, քրիստոնյաները կազմում էին բնակչության 19%-ը, իսկ հիմա նրանց թիվը 5%-ից պակաս է: Քրիստոնյաները զանգվածաբար լքում են այն վայրերը, որտեղ առաջացել

  • Աստվածաշունչը թարգմանելու են քրիստոնյաներին հալածանքների ենթարկող երկրներում

Աստվածաշունչը թարգմանելու են քրիստոնյաներին հալածանքների ենթարկող երկրներում

  Christian Post-ի համաձայն  առաջիկա մեկ ամսվա  ընթացքում Աստվածաշնչի թարգմանության 10 նախագծեր են սկսվելու այն երկրներում, որտեղ  քրիստոնեություն ընդունելու համար մահապատիժ է սպառնում: Այս մասին ասված է Աստվածաշնչի թարգմանությամբ զբաղվող  աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի` <<Wycliffe Associates>>-ի մամուլի ծառայության հայտարարությունում: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված չեն այդ երկրները: Թարգմանությունները կատարվելու են տեղի մասնագետների ուժերով, քանի որ  օտարերկրյա