Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ Հռոմի Պապը բոլոր երկրների կառավարություններին կոչ էր արել համաձայնության գալ վերացնելու մահապատիժը: << Ես դիմում եմ կառավարողների խղճին, որպեսզի միջազգային համաձայնություն ձեռք բերվի մահապատիժը վերացնելու համար: Փետրվարի 22-ին Հռոմում կայանալու է <<Աշխարհը առանց մահապատժի>> միջազգային կոնֆերանսը: Հուսով եմ, որ այդ միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա մահապատիժը վերացնելու գործընթացում >>-ասել էր Պապը: Ֆրանցիսկ I-ի այս հայտարարությունը բուռն ծափահարություններով էր ընդունվել հրապարակում ներկաների կողմից: