Ընթացիկ տարվա ապրիլին Լոնդոնում լույս է տեսնելու Եղիսաբեթ 2-րդ թագուհու գիրքը, որը կոչվում է << Ծառայող թագուհին և Արքան, ում նա ծառայում է>>: Գրքի հրատարակությունը թագուհու ծննդյան 90ամյակի առթիվ է: Դա փոքր, գեղեցիկ նկարազարդված գիրք է լինելու, որում հավաքված են թագուհու բոլոր խոսքերը Հիսուսի և հավատքի մասին: Եղիսաբեթ թագուհին պատմել է իր կյանքում Հիսուս Քրիստոսի ունեցած կենտրոնական դերի մասին և Հիսուսին անվանել է Թագավոր, ում ինքը ծառայում է: Գրքի նախաբանում Անգլիայի թագուհին գրել է.<<Ես շնորհակալ եմ ձեր աղոթքների համար և շնորհակալ եմ Աստծուն նրա անփոփոխ սիրո համար: Իմ կյանքում տեսել եմ Աստծո հավատարմությունը>>: Ի դեպ Եղիսաբեթ թագուհին երբեք չի թաքցրել իր քրիստոնեական հավատքը, հրապարակային ելույթներում միշտ խոսել է Հիսուսի մասին: Գրքի համահեղինակ Մարկ Գրինի խոսքով թագուհու հավատքը հետաքրքրում է բոլոր բրիտանացիներին: <<Թագուհին ծառայել է մեզ իր ողջ կյանքում հետևողական բնավորությամբ, ուրիշների հանդեպ հոգատարությամբ և Հիսուսի Քրիստոսին հետևելու հավատարմությամբ>>-նշել էր Մարկ Գրինը: Եղիսաբեթ թագուհու ծնդյան 90-ամյակի հանդիսավոր տոնակատարությունների առիթով Մեծ Բրիտանիայի հազարավոր եկեղեցիներ իրենց այցելուներին նվիրելու են թագուհու գիրքը: Նշենք, որ գրքի հրատարակության վրա աշխատում են<<Աստվածաշնչյան ընկերությունը>>, <<Հույս>> քրիստոնեական կազմակերպությունը և ժամանակակից քրիստոնեության Լոնդոնի ինստիտուտը: