Daily Archives: February 22, 2016

  • Ֆրանցիսկ I-ը կոչ է արել վերացնել մահապատիժը

Ֆրանցիսկ I-ը կոչ է արել վերացնել մահապատիժը

Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական  քարոզի ժամանակ Հռոմի Պապը  բոլոր երկրների կառավարություններին կոչ էր արել  համաձայնության գալ վերացնելու մահապատիժը: << Ես դիմում եմ  կառավարողների խղճին, որպեսզի միջազգային  համաձայնություն  ձեռք բերվի  մահապատիժը վերացնելու համար: Փետրվարի 22-ին  Հռոմում կայանալու է  <<Աշխարհը առանց մահապատժի>> միջազգային կոնֆերանսը:  Հուսով եմ, որ այդ միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա  մահապատիժը վերացնելու գործընթացում

  • Բրիտանացի գիտնականները Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի վրա

Բրիտանացի գիտնականները Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի վրա

Մեծ Բրիտանիայի Սաութհեմպտոնի համալսարանի գիտնականները  Հակոբ թագավորի Աստվածաշունչը  ձայնագրել են տեղեկատվության  հավերժական կրիչի` կվարցե թիթեղի վրա:  Այդ թիթեղը մասնագետները  ստեղծել են   օպտիկական 5D տեխնոլոգիայի միջոցով:  Թիթեղը  ունի  եզակի հատկություններ` տեղեկությունների լավագույն որակ, կայուն է մինչև   Ցելսիուսի 1000 աստիճան ջերմության  հանդեպ, պիտանելիությունը  Ցելսիուսի  190 աստիճանի պայմաններում  մինչև 14միլիարդ տարի է, իսկ սենյակային ջերմաստիճանում  պիտանելիությունը անսահմանափակ է:  

  • Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

Ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է օրինագիծ, որը հայտնի է  Հովիվների պաշտպանության փաստաթուղթ անունով: Oրինագծին  կողմ է  քվեարկել  160 պատգամավոր: Այն   պաշտպանում է  հոգևորականներին, որոնք  չեն ցանկանում  կատարել  միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: << Հոգևորականները  ստիպված չեն լինի   կատարելու  արարողություններ, որոնք խախտում են նրանց  հավատքի ազատ դավանության իրավունքը>>-ասված է օրինագծում: Բացի դա օրենքում նշված է,

  • Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  փետրվարի 19-21-ը  այցելել էր Բրազիլիա և  ավարտել Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տասնօրյա այցը: Մայրաքաղաք Բրազիլիայում  Պատրիարքը հանդիպել էր   երկրի նախագահ  Դիլմա Ռուսեֆի հետ: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ հանդիպումը անցել էր  ջերմ և բարեկամական մթնոլորտում:  Պատրիարքը պատմել  էր  Հռոմի Պապի հետ հանդիպման մասին, ապա քննարկել էին  միջազգային իրավիճակը, հատկապես  Սիրիայի դեպքերը:

  • Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը կայցելի Հայաստան

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը կայցելի Հայաստան

Հայկական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  ընթացիկ տարվա սեպտեմբերին կայցելի Հայաստան:  Այս մասին  հայտարարվել է Հայ  Առաքելական եկեղեցու  Գերագույն  հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը կայացել էր  Մայր աթոռում փետրվարի 16-20-ը: Ներկայումս  Վատիկանը և Մայր աթոռ սուրբ Էջմիածինը  բանակցություններ են վարում  այցի կազմակերպչական հարցերի շուրջ: Որոշվելու է այցի  ամսաթիվը և կաթոլիկ Հովվապետի այցելության