Սպիտակ Տունը  չի մեկնաբանելու  վեճը, որ ծագել է Հռոմի Պապի և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների  թեկնածու Դոնալդ Տրամպի միջև:  Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:  Հայտնի է դարձել, որ  Մեքսիկա կատարած այցից հետո տուն վերադառնալիս օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապը   քննադատել էր  Մեքսիկայի հետ սահմանում պատ կառուցելու  վերաբերյալ Տրամպի պահանջը: <<Այն մարդը, ով մտածում է  միայն պատերի կառուցման մասին, այլ ոչ թե կամուրջների, քրիստոնյա չի կարող համարվել>>-ասել էր Պապը:  Ի պատասխան Ֆրանցիսկ I-ի քննադատության, Դոնալդ Տրամպը ասել էր.<<Տհաճ է, երբ կրոնական առաջնորդը   կասկածի է ենթարկում  մարդու հավատքը>>:Սակայն իր այս հայտարարությունից մի քանի ժամ հետո Տրամպը նշել էր , որ  շատ է հարգում Պապին և պատրաստ է հանդիպել նրա հետ` քննարկելու առկա տարաձայնությունները:  Ի դեպ  Վաշինգտոնում կայացած ավանդական ազգային  աղոթք –նախաճաշի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսելով քաղաքական գերակայությունների վերաբերյալ  քրիստոնյաների տեսակետի մասին ասել էր.<<Մենք հնարավորություն ենք ունեցել նշել, որ այդ արժեքները և գերակայությունները պարոն Տրամպը չի կիսում >>: