Christian Today-ի համաձայն`Ավստրալիայում քրիստոնեական տարբեր ծառայությունների և եկեղեցիների առաջնորդներ  երկրի արդարադատության նախարարի գրասենյակում աղոթել էին` իրենց բողոքը հայտնելու 267 գաղթականների  երկրից արտաքսելու կառավարության մտադրության դեմ: Այդ գաղթականներին բուժման նպատակով  Ավստրալիա էին բերել Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարից: Արտաքսման ենթակա  փախստականների մեջ 37-ը երեխաներ են, ովքեր ծնվել են Ավստրալիայում:  Իրավապաշտպանների կարծիքով Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարում  սեռական և ֆիզիկական բռնությունների են ենթարկում մարդկանց: Գաղթականներին  ճամբար վերադարձնելու հարցը երկար ժամանակ քննարկվում է Ավստրալիայում:  Մարդիկ  բողոքում են  կառավարության այդ մտադրության դեմ: Քրիստոնյա առաջնորդները արդարադատության նախարար Մայքլ Քինանի գրասենյակում  հավաքվել էին <<Սերը ճանապարհ է հարթում>> շարժման շրջանակներում: << Ոչ ոք չպետք է  պահվի Նաուրուի ճամբարում, որտեղ  անգամ գործող հիվանդանոց չկա: Հատկապես դաժան է, որ Ավստրալիայում ծնված 37 երեխաների արտաքսում են երկրից>>-հայտարարել էր շարժման  մամուլի  քարտուղար Քեյթ Լինին`հիշեցնելով,  որ իր առաջին ելույթում նախարար Քինանը  հայտարարել էր հանդուրժողականության և  ազատության կարևորության մասին: << Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի աղոթենք և պարոն Քինանին  կոչ անենք  պայքարել  ճնշումներից մարդկանց ազատելու համար, ովքեր ապաստան են փնտրում Ավստրալիայում>>-ասել էր Քեյթ Լինին: Այդ ակցիայի  ժամանակ  ոստիկանությունը  ձերբակալել էր քրիստոնյա 9 առաջնորդների և գրասենյակը ազատել էր բողոքի մասնակիցներից: