Հայկական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ընթացիկ տարվա սեպտեմբերին կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարվել է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը կայացել էր Մայր աթոռում փետրվարի 16-20-ը: Ներկայումս Վատիկանը և Մայր աթոռ սուրբ Էջմիածինը բանակցություններ են վարում այցի կազմակերպչական հարցերի շուրջ: Որոշվելու է այցի ամսաթիվը և կաթոլիկ Հովվապետի այցելության ծրագիրը: