Monthly Archives: February 2016

Քրիստոնյա բռնցքամարտիկը դեմ է միասեռ ամուսնություններին

Christian Today-ի տեղեկացմամբ` Ֆիլիպիններում կաթոլիկ եկեղեցին  պաշպանել է քրիստոնյա հայտնի  բռնցքամարտիկ Մեննի Պակյաոին, ով կոշտ քննադատության  էր ենթարկել միասեռ ամուսնությունները: << Երբևէ դուք տեսել եք, որ նույնասեռ  կենդանիները ընտանիք ստեղծեն: Այդ հարցում նրանք մարդկանցից ավելի լավն են, կարողանում են տարբերել արուն և էգը:  Եթե մենք օրինականցնում ենք  այդ կապերը, ուրեմն մարդիկ կենդանիներից վատն են>>-հայտարարել  էր [...]

By |2016-02-29T14:10:36+04:00February 29th, 2016|Նորություններ|0 Comments

Հայտնի իմամը բոլոր մուսուլմաններին ահաբեկչության դեմ պայքարի կոչ է արել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող   մուսուլմանական աշխարհում հեղինակավոր  Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբը Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ  բոլոր երկրների մուսուլմաններին կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը իսլամի մաս չի կազմում: Ահաբեկիչները, ովքեր քողարկվում են կրոնի ներքո, իրականում ոչինիչ  չգիտեն իսլամի  սկզբունքների և արժեքների մասին>>-ասել էր իմամը ինդոնեզական  The Jakarta Post [...]

By |2016-02-29T14:07:56+04:00February 29th, 2016|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում բապտիստ հովվի են սպանել

Ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բապտիստական եկեղեցում  հրազենային կրակոցով սպանել են եկեղեցու   հովիվ Ուիլյամ Սկուլերին: Տեղի  ոստիկանական վարչության համաձայն հովվին սպանել է նրա հարազատ եղբայրը` Դանիել Սկուլերը: Հովվի սպանության ժամանակ եկեղեցում եղել է  մոտ 20 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները անմիջապես ձերբակալել էին մարդասպանին: Նախնական տվյալների համաձայն Դանիել Սկուլերին նախկինում  դատված է եղել  հրազենի կիրառմամբ [...]

By |2016-02-29T14:06:28+04:00February 29th, 2016|Նորություններ|0 Comments

Բողոքական հովվին դատապարտել են 14տարվա ազատազրկման

AsiaNews -ի տեղեկացմամբ`Չինաստանում բողոքական հովիվ Բաո Գուհոային  դատապարտել են 14 տարվա բանտարկության: 2015թվականի ամռանը  հովիվը փաստբաններ էր վարձել, որպեսզի  թույլ չտան խաչը հեռացնել  եկեղեցու տանիքից:  Դրանից հետո  հովվին և նրա թեմի մի քանի անդամների ձերբակալել էին: Տեղի իշխանությունները  Բաո Գուհոային   և նրա կնոջը  մեղադրեցին  եկեղեցական միջոցները յուրացնելու համար: Նրան դատապարտեցին 14տարվա ազատազրկման <<զեղծարարության,  հասարակական կարգը [...]

By |2016-02-29T14:04:52+04:00February 29th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը ողջունել է զինադադարը Սիրիայում

ABC News-ի համաձայն սուրբ Պետրոսի հրապարակում   կիրակնօրյա ավանդական քարոզի  ժամանակ  Հռոմի Պապը ողջունել է հրադադարը Սիրիայում: Նա հույս է հայտնել, որ  դա ճանապարհ կհարթի այդ երկրում   երկխոսության և խաղաղության հաստատման համար: Ֆրանցիսկ I-ը  կոչ էր արել  աղոթել, որպեսզի  Սիրիայում  ավելի քան 5 տարի  շարունակվող պատերազմի պատճառով   մարդկանց տառապանքներին վերջ դրվի:  Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը [...]

By |2016-02-29T14:03:19+04:00February 29th, 2016|Նորություններ|0 Comments

Ամերիկացի քրիստոնյա ֆուտբոլիստը քարոզել է եկեղեցում

Invictory կայքի համաձայն`ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Ամերիկյան ազգային լիգայի հարձակվող  Թիմ Թիբոուն վերջերս Ֆլորիդայի <<Real Life>> եկեղեցում քարոզել է Աստծո շնորհների մասին: 28-ամյա  ֆուտբոլիստը  վկայում էր  իր կյանքում և մարզական կարիերայում  Աստծո ներկայության մասին:<<Աստված նկատում է մանրուքները  և կարող է դրանք վերածել  մեծ հաղթանակների>>-ասել էր Թիմ Թիբոուն: Նա նշել էր, որ  կյանքում  առաջնորդվել է Հովհաննեսի ավետարանի [...]

By |2016-02-26T15:00:06+04:00February 26th, 2016|Նորություններ|0 Comments

Եգիպտոսում շարունակվում են փակված մնալ քրիստոնեկան 50 տաճարներ

Եգիպտոսի կառավարության անդամ, ղպտի քրիստոնյա  Թարվաթ Բուհիտը  հայտարարել է, որ անվտանգության պատճառաբանությամբ երկրում փակվել են քրիստոնեական 50 տաճարներ: Նրա խոսքով 2011թվականին, երբ սկսվեց <<արաբական գարունը>>, Եգիպտոսի տարբեր  շրջաններում  իբրև թե տաճարների անվտանգությունը ապահովելու նպատակով մի քանի տարով  փակվեցին  43 տաճարներ: Այդ ցուցակը ներկայացվել էր  վարչապետ Էսամ Շարաֆին , ով խոստացել էր  հնարավորինս արագ վերաբացել եկեղեցիները:  [...]

By |2016-02-26T14:58:17+04:00February 26th, 2016|Նորություններ|0 Comments

Ամբողջովին այրված ավտոմեքենայում Աստվածաշունչը անվնաս է մնացել

Christian Post-ի համաձայն ԱՄՆ-ում վթարի հետևանքով ամբողջովին այրված ավտոմեքենայից  դուրս են բերել բոլորովին  չվնասված Աստվածաշունչ: Մեմֆիս քաղաքի խճուղում  ջիպը բախվել էր ճանապարհի հարևանությամբ գտնվող սյանը և հրդեհվել էր: Բարեբախտաբար խճուղիով անցնող մեքենաների վարորդները օգնության էին շտապել և մեքենայից կարողացել էին  դուրս բերել վարորդին, որից հետո մեքենան պայթել էր և ամբողջովին այրվել:Այդ ժամանակ մի քանի մարդ, ովքեր [...]

By |2018-11-08T17:50:58+04:00February 26th, 2016|Նորություններ|0 Comments

Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է աղոթքի մարաթոնը

Invictory կայքի տեղեկացմամբ` Լոս Անջելեսի   Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է  աղոթքի առաջին մարաթոնը: << Այս շաբաթ մենք աղոթելու ենք Լոս Անջելեսի համար: Զգում ենք, որ այս տարին կարևոր է լինելու ԱՄՆ-ի  և ամբողջ աշխարհի համար: Այս տարի նախագահական ընտրություններ են կայանալու և իրավիճակը շատ լարված է , մեզ անհրաժեշտ է աղոթել>>-ասել էր   եկեղեցու հովիվ  Ալեքս [...]

By |2016-02-26T14:54:04+04:00February 26th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top