ABC News-ի համաձայն սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ Հռոմի Պապը ողջունել է հրադադարը Սիրիայում: Նա հույս է հայտնել, որ դա ճանապարհ կհարթի այդ երկրում երկխոսության և խաղաղության հաստատման համար: Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել աղոթել, որպեսզի Սիրիայում ավելի քան 5 տարի շարունակվող պատերազմի պատճառով մարդկանց տառապանքներին վերջ դրվի: Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունների արդյունքում: Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ հայտարարության համաձայն հրադադարը սկսվել է փետրվարի 27-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում հրադադարը աջակցող բանաձև է ընդունել: Զինադադարը չի տարածվում <<Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և ահաբեկչական մյուս խմբավորումների վրա: