Invictory կայքի տեղեկացմամբ` Լոս Անջելեսի Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է աղոթքի առաջին մարաթոնը: << Այս շաբաթ մենք աղոթելու ենք Լոս Անջելեսի համար: Զգում ենք, որ այս տարին կարևոր է լինելու ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար: Այս տարի նախագահական ընտրություններ են կայանալու և իրավիճակը շատ լարված է , մեզ անհրաժեշտ է աղոթել>>-ասել էր եկեղեցու հովիվ Ալեքս Պրոկոպչիկը կայքին տված հարցազրույցում: Ռուս բողոքական եկեղեցին ծրագրել է յուրաքանչյուր ամիս աղոթքի շաբաթ անցկացնել: Ալեքս Պրոկոպչիկը նշել է, որ եկեղեցիների թիվը ավելանում է, հատկապես երիտասարդությունը եկեղեցի է գալիս, դիմում Աստծուն: <<Լոս Անջելեսում տեսնում եմ բազմաթիվ երիտասարդ եկեղեցիներ, որոնք արագորեն աճում են>>-ասել էր հովիվը: