Invictory կայքի համաձայն`ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Ամերիկյան ազգային լիգայի հարձակվող  Թիմ Թիբոուն վերջերս Ֆլորիդայի <<Real Life>> եկեղեցում քարոզել է Աստծո շնորհների մասին: 28-ամյա  ֆուտբոլիստը  վկայում էր  իր կյանքում և մարզական կարիերայում  Աստծո ներկայության մասին:<<Աստված նկատում է մանրուքները  և կարող է դրանք վերածել  մեծ հաղթանակների>>-ասել էր Թիմ Թիբոուն: Նա նշել էր, որ  կյանքում  առաջնորդվել է Հովհաննեսի ավետարանի 3:16 խոսքով.<<Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա>>: Այդ խոսքը նրան ոգևորել է  ավետարանել նույնիսկ խաղահրապարակում: << Կարևոր է գիտակցել, թե  ում համար ես խաղում, ում կողմից ես դու…Եթե  քրիստոնյա ես, ապա թիմում Աստծված դառնում է քո գործընկերը: Եթե դուք Հիսուսի հետ եք, ապա  շատ բան կարող եք անել: Երբ մենք Աստծուն  ենք բերում  այն ամենը, ինչ  ունենք, ապա Տերը տալիս  է իր ընծաները և այդ ժամանակ  հրաշքներ են կատարվում>>- ասել էր Թիբոուն: