Ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բապտիստական եկեղեցում  հրազենային կրակոցով սպանել են եկեղեցու   հովիվ Ուիլյամ Սկուլերին: Տեղի  ոստիկանական վարչության համաձայն հովվին սպանել է նրա հարազատ եղբայրը` Դանիել Սկուլերը: Հովվի սպանության ժամանակ եկեղեցում եղել է  մոտ 20 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները անմիջապես ձերբակալել էին մարդասպանին: Նախնական տվյալների համաձայն Դանիել Սկուլերին նախկինում  դատված է եղել  հրազենի կիրառմամբ հարձակումներ իրականացնելու և տարբեր աստիճանի  վնասվածքներ  պատճառելու համար: Ոստիկանությունը չի բացառում, որ Դանիել Սկուլերին հոգեկան խանգարում ունի: Հովվի ընտանիքը չի կարողացել  նշել հանցագործության դրդապատճառները: Այլ տուժածների մասին ոստիկանները ոչինչ չեն հայտնել: