Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող   մուսուլմանական աշխարհում հեղինակավոր  Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբը Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ  բոլոր երկրների մուսուլմաններին կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը իսլամի մաս չի կազմում: Ահաբեկիչները, ովքեր քողարկվում են կրոնի ներքո, իրականում ոչինիչ  չգիտեն իսլամի  սկզբունքների և արժեքների մասին>>-ասել էր իմամը ինդոնեզական  The Jakarta Post թերթին տված հարցազրույցի ժամանակ:Առաջիկա օրերին  Ահմադ Ալ Թաիբը  ելույթ է ունենալու Ջակարտայի համալսարանում, որի ժամանակ  անդրադառնալու է գլոբալ ահաբեկչության և դրա դեմ պայքարի հարցերին: