Christian Today-ի տեղեկացմամբ` Ֆիլիպիններում կաթոլիկ եկեղեցին  պաշպանել է քրիստոնյա հայտնի  բռնցքամարտիկ Մեննի Պակյաոին, ով կոշտ քննադատության  էր ենթարկել միասեռ ամուսնությունները: << Երբևէ դուք տեսել եք, որ նույնասեռ  կենդանիները ընտանիք ստեղծեն: Այդ հարցում նրանք մարդկանցից ավելի լավն են, կարողանում են տարբերել արուն և էգը:  Եթե մենք օրինականցնում ենք  այդ կապերը, ուրեմն մարդիկ կենդանիներից վատն են>>-հայտարարել  էր բռնցքամարտիկը: Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսների  կոնֆերանսի քարտուղար, եպիսկոպոս   Իերոնիմ  Սեցիլիանոն  տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում  նշել էր, որ  անարդարացի  է  մեղադրել Պակյաոին, ում կարծիքը հիմնված է նրա  հավատքի վրա: Իր  հասցեին հնչող մեղադրանքների   և քննադատությունների վերաբերյալ լրագրողի տված  հարցին   Մեննի Պակյաոն պատասխանել էր.<<Դա ինձ բոլորովին չի անհանգստացնում: Իմ ներսում Հիսուսն է և ես երջանիկ եմ: Ինչպես ասված է Աստվածաշնչում յուրաքանչյուր օրվա համար  բավական է իր հոգսը, ուստի մի մտահոգվեք  այդ մասին>>:  Նշենք, որ մայիսին կայանալու են Ֆիլիպինների Կոնգրեսի ընտրությունները, որում Պակյաոն   իր թեկնածությունն է առաջադրել  Սարանգանի շրջանից:  Համասեռամոլների իրավունքները  պաշտպանող ֆիլիպինյան կազմակերպության  ներկայացուցիչը  ընտրողներին կոչ է  արել  չքվեարկել  բռնցքամարտիկի օգտին:  Պակյաոի այդ հայտարարությունից  հետո  <<Նայք>>  ընկերությունից  բռնցքամարտիկի հովանավորը  հրաժարվել է շարունակել   համագործակցությունը: