Christian Post-ի համաձայն ԱՄՆ-ում վթարի հետևանքով ամբողջովին այրված ավտոմեքենայից դուրս են բերել բոլորովին չվնասված Աստվածաշունչ: Մեմֆիս քաղաքի խճուղում ջիպը բախվել էր ճանապարհի հարևանությամբ գտնվող սյանը և հրդեհվել էր: Բարեբախտաբար խճուղիով անցնող մեքենաների վարորդները օգնության էին շտապել և մեքենայից կարողացել էին դուրս բերել վարորդին, որից հետո մեքենան պայթել էր և ամբողջովին այրվել:Այդ ժամանակ մի քանի մարդ, ովքեր ուղղակիորեն չէին մասնակցել վարորդին փրկելուն, կանգնած էին հարևանությամբ և ինչպես հետո պարզվել էր աղոթում էին: Ականատեսներից մեկը վարորդին փրկելու ամբողջ գործընթացը նկարահանել էր և հետո տեղադրել Facebook-ում: Այդ տեսաերիզում պարզորեն լսվում է աղոթողների ձայնը:Վթարի վայրում ներկաները ապշել էին, երբ փրկարարները մեքենայի մնացորդներից դուրս էին բերել բոլորովին չվնասված Աստվածաշունչը: Վթարի ժամանակ գիրքը դրված էր եղել վարորդի կողքին գտնվող նստատեղի վրա: Վարորդին տեղափոխել էին հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: