TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Ֆլորիդայի քրիստոնեական դպրոցները վերականգնելու են հրապարակավ աղոթելու իրենց իրավունքը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի  միջնակարգ դպրոցների ֆուտբոլային թիմերի  առաջնության  եզրափակիչ էին դուրս եկել  քրիստոնեական երկու դպրոցներ`Cambridge Christian School-ը և University Christian School-ը:  Թիմերի ղեկավարները  Ֆլորիդայի Միջնակարգ դպրոցների մարզական ասոցիացիայի ղեկավար Ռոջեր  Դիրինգին խնդրել էին թույլատրել թիմերի անդամներին խաղից առաջ աղոթել: Սակայն այդ խնդրանքը մերժվել էր: Ռոջեր Դիրինգը մերժումը բացատրել էր այն հանգամանքով, որ  մարզադաշտը  հասարակական վայր [...]

By |2016-01-29T12:33:15+04:00January 29th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը հանդիպել է հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ

Համաշխարհային  ԶԼՄ-ների համաձայն` հունվարի 28-ին Հռոմի Պապը ընդունել էր ամերիկացի հայտնի դերասան  Լեոնարդո Դի Կապրիոյին: Այս մասին հայտնել է Վատիկանի  մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Հանդիպումը ոչ պաշտոնական  բնույթ էր կրում: Հանդիպման  ժամանակ քննարկվել են շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայական  փոփոխությունների  հարցերը, որոնք մտահոգում են երկու կողմերին: Դի Կապրիոն Պապին նվիրել էր նիդեռլանդացի  նկարիչ Հիերոնիմուս [...]

By |2016-01-29T12:04:24+04:00January 29th, 2016|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում աթեիստները հերթական հայցն են ներկայացրել դատարան

ԱՄՆ-ում աթեիստները  պահանջել են դոլարի  թղթադրամների վրայից  հեռացնել  երկրի պաշտոնական` «Աստծուն ենք մենք ապավինում» (In God We Trust) կարգախոսը: Համապատասխան հայցը  Օհայո նահանգի Աքրոն քաղաքի  դատարան են ներկայացրել  մի խումբ աթեիստներ: Նրանց փաստաբան Մայքլ Նյուդոուի խոսքով «Աստծուն ենք  մենք ապավինում>> արտահայտությունը  խախտում է ԱՄՆ-ի  սահմանադրությունը, համաձայն որի եկեղեցին պետությունից անջատ է: Եթե դատարանը բավարարի հայցը, [...]

By |2016-01-28T13:11:46+04:00January 28th, 2016|Նորություններ|0 Comments

Նիգերիայի քրիստոնյաները ողջունել են  իսլամիստների դեմ պայքարում  բանակի հաջողությունները

Նիգերիայի  Իբադան նահանգի  կաթոլիկ թեմի եպիսկոպոսները  իրենց ուրախությունն են արտահայտել  իսլամական ահաբեկչական << Բոկո հարամ>> խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների համար:<< Դաժան սպանությունների թիվը նվազել է,  շատ ընտանիքներ վերադառնում են  իրենց տները: Մենք շնորհավորում ենք Նիգերիայի բանակին  և հատուկ ծառայություններին, շնորհակալություն ենք հայտնում  զինծառայողների  անձնազոհության և կամքի համար, աղոթում ենք  նրանց համար>>- հայտարարել էին [...]

By |2016-01-28T13:10:10+04:00January 28th, 2016|Նորություններ|0 Comments

Աշխարհը նշել է  Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը

Հունվարի 27-ին  ամբողջ աշխարհում  հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը: Հիշատակման աղոթք  և մոմավառության արարողություն էր տեղի ունեցել նաև Մոսկվայի սինագոգերից մեկում: Ներկա էին եղել Ռուսաստանի գլխավոր րաբբի Ադոլֆ Շաևիչը, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլշդմիդտը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ  Յուրի Կանները և այլոք: << Մենք հիշում ենք: Սակայն կարևոր է, որպեսզի  այս ողբերգության մասին հիշեն  մյուս [...]

By |2016-01-28T13:03:51+04:00January 28th, 2016|Նորություններ|0 Comments

Սաիդ Աբեդինիին ազատ են արձակել  միջազգային միջնորդության շնորհիվ

ԱՄՆ-ի քաղաքացի,  ծագումով իրանցի  բողոքական հովիվ Սաիդ Աբեդինին Իրանի բանտից ազատվել է  Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի,  Բիլլի Գրեհեմի անվան  ավետարանական միության, ԱՄՆ-ի և Եվրամիության  ղեկավարության միջնորդության շնորհիվ: Այս մասին տեղեկացված է  Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում: Սաիդ Աբեդինիին ձերբակալել էին 2012թվականին և դատապարտել 8 տարվա ազատազրկման:  Նրա ձերբակալությունից հետո  ամբողջ աշխարհում ավելի քան մեկ [...]

By |2016-01-28T12:51:26+04:00January 28th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը ներողություն է խնդրել  քրիստոնյա մյուս եկեղեցիներից

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը բողոքական և քրիստոնյա մյուս եկեղեցիներից ներողություն է խնդրել Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու  կողմից անցյալում հալածանքների ենթարկվելու համար: Այս մասին տեղեկացնում է  <<The Guardian>> պարբերականը: Պողոս առաքյալի տաճարում  տեղի ունեցած  ամենամյա երեկոյան ծառայության   ժամաանակ  Պապը ասել էր.<<Ներողություն եմ խնդրում  մյուս եկեղեցիների քրիստոնյաների հանդեպ կաթոլիկների  ոչ ավետարանական վերաբերմունքի համար>>: Ավելի վաղ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել [...]

By |2016-01-28T12:48:46+04:00January 28th, 2016|Նորություններ|0 Comments

Քենիայում մկրտել են 30 երեխաների

Romfea գործակալության տեղեկացմամբ` Քենիայի բնակավայրերից մեկում  մկրտել են  30 երեխաների:  Մկրտության արարողությունը կատարել էր Ալեքսանդրիայի ուղղափառ եկեղեցուն պատկանող Քենիայի  թեմի միտրոպոլիտ Մակարին: Նրան օգնել էին հինգ քահանաներ: Նշենք, որ մկրտված երեխաներից մի քանիսի ծնողներին միտրոպոլիտ Մակարին  մկրտել էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ռիրուտե արվարձանում 1992 թվականին:

By |2016-01-27T10:55:28+04:00January 27th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top