Ֆրանսիայում արգելել են իսլամական մշակութային երեք միությունների գործունեությունը
Վերջերս Ֆրանսիայի կառավարությունը արգելել է իսլամական երեք <<մշակութային միությունների>> գործունեությունը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո: <<Կառավարությունը տեղեկություններ ունի որ Լանյի սյուր Մարն քաղաքի մզկիթին առընթեր գործող այդ միությունները կրոնական ատելության կոչեր են արել: Ֆրանսիան թույլ չի տա ահաբեկչություն և ատելություն քարոզող կառույցների գոյությունը իր տարածքում [...]








