Պատրիարք Կիրիլ. պետությունը պետք է պաշտպանի ընտանիքը
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը Դաշնային Խորհրդում ունեցած իր ելույթում հատկապես անդրադարձել էր ընտանիքի պահպանման և աջակցման հարցերին: <<Ներկայումս ընտանիքի ինստիտուտը պետության կողմից հատուկ պաշտպանության կարիք ունի: Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով պաշտպանել ընտանիքի և ամուսնության ավանդական սահմանումները, միջոցներ ձեռք առնել ֆինանսական արժանավայել օգնություն տրամադրելու երիտասարդ, բազմազավակ և միակողմ ծնողազուրկ ընտանիքներին: Այս ամենը շատ կարևոր [...]
Ամերիկացիների կարծիքով երկրի նախագահը պետք է կրոնասեր լինի
Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ի ընտրողների 51%-ի կարծիքով երկրի հաջորդ նախագահը պետք է կրոնասեր լինի: << Հարցված ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ կարևոր է, երբ նախագահը կիսում է իրենց կրոնական համոզմունքները: Հանրապետական թեկնածուներին աջակցող քաղաքացիների համար դա ավելի կարևոր է, քան դեմոկրատ թեկնածուներին համակրող ընտրողների համար>>-ասված է հետազոտական կենտրոնի զեկույցում: Հարցումները [...]
Այսուհետ Լացի Պատի մոտ կարող են համատեղ աղոթել տղամարդիկ և կանայք
Իսրայելի կառավարությունը թույլատրել է կանանց և տղամարդկանց համատեղ աղոթել Երուսաղեմի Լացի Պատի մոտ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ընդունած այս որոշումը վերջ դրեց հրեականության օրթոդոքս և լիբերալ ճյուղերի միջև երկար տարիներ շարունակվող վիճաբանություններին: Պատի մոտ տղամարդիկ և կանայք աղոթում էին առանձին տարածքներում, այսուհետ կավելանա երրորդ տարածքը, որտեղ կարող են համատեղ աղոթել և տղամարդիկ և կանայք: Այդ [...]
Մ. Սերուլոն քրիստոնեական թեմատիկայով զբոսայգի է կառուցելու
Ամերիկացի հայտնի հեռուստաքարոզիչ, ավետարանիչ Մորիս Սերուլոն մտադիր է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի արվարձանում քրիստոնեական թեմատիկայով զբոսայգի կառուցել: Այս մասին տեղեկացնում է Christian Post-ը: 84-ամյա Սերուլոն ղեկավարում է World Evangelism ծառայությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Դիեոգոյում: Նա դիմել է քաղաքի իշխանություններին զբոսայգի կառուցելու թույլտվություն ստանալու համար: Նախատեսված է այգում կառուցել աստվածաշնչյան թեմաներին նվիրված [...]
Կիլիկիայի կաթողիկոսությունը օգնում է Սիրիա վերադառնալ ցանկացող հայերին
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ի նախաձեռնությամբ հանդիպում էր կայացել, որի ժամանակ քննարկվել էր Սիրիա վերադառնալ ցանկացող հայ փախստականներին օգնություն տրամադրելու հարցերը: Քննարկումներին մասնակցել էին Սիրիայի Բերիայի թեմի արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, Ազգային կենտրոնական վարչության և Բերիայի թեմի վարչության ներկայացուցիչները: Քննարկվել էր այն սիրիահայերին օգնություն տրամադրելու ծրագիրը, ովքեր ապաստանել են Լիբանանում, սակայն ցանկանում [...]
Էկումենիկ աղոթք Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է էկումենիկ ավանդական աղոթքը, որին մասնակցում են Վրաստանի 4 քրիստոնեական հարանվանություններ` Հայ առաքելական եկեղեցին, Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին, Ավետարանական -լյութերական եկեղեցին և Ավետարանական- բապտիստական եկեղեցին: Յուրաքանչյուր տարի աղոթքը անցկացվում է այդ եկեղեցիներից մեկի առաջնորդությամբ: Այս տարի աղոթքը առաջնորդել էին կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես էր եկել Հարավային Կովկասում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս [...]
Նոր ֆիլմ Մարիամ Մագդաղենացու կյանքի և գործունեության մասին
Ամերիկյան հայտնի Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում է Մարիամ Մագդաղենացու կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանել:Այս մասին գրել է The Hollywood Reporter ամսագիրը: Կինոընկերության ներկայացուցիչներ Պիտեր Կույավսկին և Ռոբերտ Վոլակը հայտարարել են, որ ֆիլմի թեման կհետաքրքրի հանդիսատեսի լայն լսարանի: Դեռևս պարզ չի, թե ֆիլմը ինչպես են անվանելու: Կինոնկարի ռեժիսորը Գարթ Դևիսն է, սցենարը գրելու են Հելեն Էդմունդսոնը [...]
Մարոկոյում կայացել է կրոնական փոքրամասնությունների իրավունքներին նվիրված միջազգային կոնֆերանս
Հունվարի 28-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում ավարտվել է <<Մուսուլմանական երկրներում կրոնական փոքրամասնությունների իրավունքները>> թեմային նվիրված միջազգային լայնամասշտաբ կոնֆերանսը, որին մասնակցել էին ավելի քան 300 քաղաքական, կրոնական և գիտական գործիչներ Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Պակիստանից և արաբական մյուս երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից: Լրատվամիջոցների տեղեկացմամբ քննարկումներին հրավիված էին մասնակցելու քրիստոնյա, հրեա, հինդու և այլ կրոնական առաջնորդներ: Կոնֆերանսը կազմակերպել էր [...]







