ԱՄՆ-ում աթեիստները պահանջել են դոլարի թղթադրամների վրայից հեռացնել երկրի պաշտոնական` «Աստծուն ենք մենք ապավինում» (In God We Trust) կարգախոսը: Համապատասխան հայցը Օհայո նահանգի Աքրոն քաղաքի դատարան են ներկայացրել մի խումբ աթեիստներ: Նրանց փաստաբան Մայքլ Նյուդոուի խոսքով «Աստծուն ենք մենք ապավինում>> արտահայտությունը խախտում է ԱՄՆ-ի սահմանադրությունը, համաձայն որի եկեղեցին պետությունից անջատ է: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա այդ կարգախոսը կդադարեն տպագրել նոր թողարկվող թղթադրամների վրա: Ի դեպ փաստաբան Մայքլ Նյուդոուն առաջին անգամը չէ, որ ներկայացնում է աթեիստների շահերը: Նա դատարանում տանուլ էր տվել աթեիստների հայցը, որով պահաջում էին ամերիկյան դրոշի հավատարմության երդման տեքստից հանել << Աստծու հովանու ներքո>> բառերը: Նշենք, որ <<In God We Trust>> արտահայտությունը ամերիկյան մետաղադրամի վրա առաջին անգամ հայտնվել է 1864 թվականին, իսկ որպես կարգախոս ընդունվել է 1956 թվականին: 2011թվականին ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել էր բանաձև, որը <<Աստծուն ենք մենք ապավինում>> կարգախոսը ճանաչում է որպես ԱՄՆ-ի ազգային կարգախոս: