Romfea գործակալության տեղեկացմամբ` Քենիայի բնակավայրերից մեկում մկրտել են 30 երեխաների: Մկրտության արարողությունը կատարել էր Ալեքսանդրիայի ուղղափառ եկեղեցուն պատկանող Քենիայի թեմի միտրոպոլիտ Մակարին: Նրան օգնել էին հինգ քահանաներ: Նշենք, որ մկրտված երեխաներից մի քանիսի ծնողներին միտրոպոլիտ Մակարին մկրտել էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ռիրուտե արվարձանում 1992 թվականին: