Համաշխարհային  ԶԼՄ-ների համաձայն` հունվարի 28-ին Հռոմի Պապը ընդունել էր ամերիկացի հայտնի դերասան  Լեոնարդո Դի Կապրիոյին: Այս մասին հայտնել է Վատիկանի  մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Հանդիպումը ոչ պաշտոնական  բնույթ էր կրում: Հանդիպման  ժամանակ քննարկվել են շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայական  փոփոխությունների  հարցերը, որոնք մտահոգում են երկու կողմերին: Դի Կապրիոն Պապին նվիրել էր նիդեռլանդացի  նկարիչ Հիերոնիմուս Բոսխի նկարների գիրքը, ինչպես նաև  բարեգործական նպատակների համար գումարի չեկ, իսկ Ֆրանցիսկ I-ը  նվիրել էր շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված իր էնցիկլիկան և << Ավետարանի ուրախությունը>>  գիրքը:  Հանդիպման ավարտին  Պապը  բարեմաղթել և օրհնել էր դերասանին: Նշենք, որ Լեոնարդո Դի Կապրիոն բավականին ժամանակ  զբաղվում է համաշխարհային բնապահպանական  խնդիրներով: Նա ստեղծել է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հիմնադրամ, որի  համար տրամադրել էր  30 միլիոն դոլար: Դերասանը մասնակցել էր վերջերս Դավոսում կայացած  Միջազգային տնտեսական համաժողովին և ելույթ էր ունեցել.<Չենք կարող մեզ թույլ տալ, որ ածխի, գազի և նավթի արդյունաբերական  ընկերությունների   ագահությունը  որոշի մարդկության ապագան>>-ասել էր Դի Կապրիոն: