Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը բողոքական և քրիստոնյա մյուս եկեղեցիներից ներողություն է խնդրել Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու կողմից անցյալում հալածանքների ենթարկվելու համար: Այս մասին տեղեկացնում է <<The Guardian>> պարբերականը: Պողոս առաքյալի տաճարում տեղի ունեցած ամենամյա երեկոյան ծառայության ժամաանակ Պապը ասել էր.<<Ներողություն եմ խնդրում մյուս եկեղեցիների քրիստոնյաների հանդեպ կաթոլիկների ոչ ավետարանական վերաբերմունքի համար>>: Ավելի վաղ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանցիսկ I-ը որոշում է կայացրել մասնակցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին Շվեդիայի Լունդ քաղաքում Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված կաթոլիկների և լյութերականների համատեղ արարողությանը: Նշենք, որ կաթոլիկների և լյութերականների միջև աստվածաբանական երկխոսությունը սկսվել է 1960-ական թվականներին` Վատիկանի երկրորդ համաժողովից հետո: