<<Բառնաբաս>> բարեգործական հիմնադրամը հանրագիր է ստեղծել`պահանջելով ճանաչել քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրագրի հեղինակները ՄԱԿ-ին և բոլոր երկրների կառավարություններին կոչ են անում <<Իսլամական պետություն>> խմբավորման հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն և բոլոր միջոցները ձեռք առնել աջակցելու և օգնելու այդ վայրագ հանցագործություններից տուժածներին: Հանրագիրը կարելի է ստորագրել հիմնադրամի միջազգային կայքում: Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին բանաձև է ընդունել, համաձայն որի <<Իսլամական պետություն>> խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում: