Մարտի 24-25-ը Մոսկվայում կայանալու է << Մինչև վերջինը>> կոչվող համառուսաստանյան կոնֆերանսը, որը կազմակերպել է <<Ռուսաստանը առանց որբերի>> միությունը: Կոնֆերանսը նպատակ ունի Ռուսաստանի բոլոր շրջաններից հրավիրված հազարավոր պատգամավորներին ոգևորել օգնելու յուրաքանչյուր ծնողազուրկ երեխայի համար ընտանիք կամ էլ աջակցության խումբ գտնելու հարցում: Հրավիրվում են մասնակցելու այն եկեղեցիների հովիվները և ծառայողները, որտեղ բացակայում է ծնողազուրկ կամ լքված երեխաների հետ կապված ծառայությունը: Կոնֆերանսի երկու օրերի ընթացքում եկեղեցիների ներկայացուցիչները կստանան որդեգրման վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ, քանի որ որդեգրել ցանկացող անձինք առաջին հերթին դիմում են եկեղեցուն`ակնկալելով հատուկ աջակցություն և իմաստուն խորհուրդներ: