Daily Mail-ի համաձայն` Եվրամիության ոստիկանական ծառայության` Եվրոպոլի ղեկավար Ռոբ Վաենրայթը հայտարարել է, որ Իրաքից և Սիրիայից ավելի քան 5 հազար իսլամիստ գրոհայիններ են վերադարձել Եվրոպա: Նրա խոսքով Եվրոպոլը տեղեկություններ ունի, որ այդ իսլամիստները ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստվել են Մերձավոր Արևելքի հատուկ ճամբարներում: Ըստ Վաենրայթի Եվրոպայի անվտանգության ծառայությունները բերված են բարձր պատրաստվածության վիճակի:<< Այսօր Եվրոպան կանգնած է ահաբեկչական շատ լուրջ սպառնալիքի առաջ:Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ամենաբարձրն է վերջին տաս տարիներին: Կարող ենք սպասել, որ << Իսլամական պետությունը>> և մյուս խմբավորումները հարձակումներ իրականացնեն եվրոպական երկրներում, որոնք կհանգեցնեն մեծ թվով զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Ահաբեկիչ գրոհայինների թվի մեծացումը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում Եվրամիության անդամ երկրներին>>-ասել էր Ռոբ Վաենրայթը: