BBC-ի տեղեկացմամբ` փետրվարի 25-ին Իտալիայի սենատը հաստատել է օրինագիծը , որը օրինականացնում է միասեռ ամուսնությունները: Օրենքին կողմ են քվեարկել 173 և դեմ` 71 պատգամավոր: Օրինագիծը Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին անվանել է պատմական: Ներկայումս այն պետք է հաստատվի խորհրդարանի ստորին պալատում: Օրենքը սակայն իրավունք չի տալիս միասեռ զույգերին երեխաներ որդեգրել: Նախապես այդ հոդվածը հանվել էր օրենքից, ինչը Իտալիայի համասեռամոլ համայնքը <<դավաճանություն>> էր անվանել: Հունվարի վերջին օրինագծի քննարկման հետ կապված Իտալիայի քաղաքներում անցկացվեցին բազմահազարանոց ցույցեր, որի ժամանակ իտալացիները իրենց բողոքն էին հայտնում այդ օրինագծի դեմ: Իտալիան Եվրոպայի վերջին խոշոր պետությունն է, որտեղ օրինականացված չեն միասեռ կապերը: Այդ առնչությամբ Եվրոպական դատարանը բազմիցս քննադատել էր Իտալիային: