Հռոմի Պապի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագրում հոգևոր առաջնորդները պաշտպանել են ավանդական ընտանիքը, դեմ են հանդես եկել հղիության արհեստական ընդհատումներին և էվթանազիային: <<Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա, որպես կնոջ և տղամարդու միջև միության: Սերը ամրապնդում է այդ միությունը, սովորեցնում է միմյանց ընդունել որպես Աստծո պարգև>>-ասված է համատեղ փաստաթղթում: Նրանք ափսոսանք են հայտնում, որ միասեռ զույգերի կապերը հավասարեցվում են ավանդական ամուսնությանը, իսկ հայրության և մայրության վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքներով լուսավորված պատկերացումները դուրս են մղվում հասարակական գիտակցությունից: Հայտարարությունում հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ասված է.<< Յուրաքանչյուրին կոչ ենք անում հարգել կյանքի անխախտելի իրավունքը: Միլիոնավոր փոքրիկներ զրկվում են լույս աշխարհ գալու հնարավորությունից: Չծնված երեխների արյունը աղաղակում է Աստծուն >>: