Իսրայելում օրենքից դուրս են հայտարարել իսլամական խոշոր կազմակերպությանը
Իսրայելի իշխանությունները անօրինական են հայտարարել << Իսլամական շարժման հյուսիսային թև>> կազմակերպությանը, որը երկրի իսլամական խոշոր կազմակերպություններից մեկն է: Դա նշանակում է, որ այդ կազմակերպությանը անդամակցող, ծառայություններ տրամադրող կամ նրա անունից հանդես եկող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ խախտում է քրեական օրենքը և կդատապարտվի բանտարկության: Իսրայելի կառավարությունը այդ կազմակերպությանը մեղադրում է ստի և սադրանքների համար, որոնք [...]








