Քրիստոնեական միաբանության պապական խորհրդի նախագահ, կարդինալ Կուրտ Կոխը <<Իսլամական պետություն>> խմբավորմանը բնութագրել է, որպես <<սատանայական>>ահաբեկչական խմբավորում: Գերմանիայի Շվեբիշ Գմյունդե քաղաքում կայացած էկումենիկ կոնֆերանսի ժամանակ կարդինալը հայտարարել էր, որ այսօր իրենց հավատքի համար քրիստոնյաներին մահ է սպառնում աշխարհի 25 երկրներում : Կարդինալ Կուրտ Կոխը միաժամանակ մտահոգություն էր հայտնել, որ համաշխարհային լրատվամիջոցները աչք են փակում այդ դեպքերի նկատմամբ:Ավելի վաղ << Իսլամական պետությանը>> նման ձևով էր բնութագրել նաև Մոսկվայի Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնը: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա այցելել էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն և ցավակցությունների գրքում գրել էր. <<Ահաբեկիչները սատանայի ծառաներն են, չնայած իրենց հրեշավոր հանցագործությունները քողարկում են կրոնական կարգախոսներով>>: