Մուսուլմանական հեղինակավոր համալսարանը իսլամիստների դեմ գաղափարախոսական պայքարի կոչ է անում
Սունի մուսուլմանական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Կահիրեի <<Al Azhar>> համալսարանը կոչ է արել ինտելեկտուալ և գաղափարախոսական պայքար մղել <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ: Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից հետո համալսարանի գլխավոր իմամ, շեյխ Ահմեդ Աթ Թաիբը խստորեն դատապարտել էր այդ <<հրեշավոր հարձակումները>> և աշխարհին կոչ էր արել միաբանվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը դեմ է մարդկային [...]
Հռոմի Պապը կայցելի Հռոմի գլխավոր սինագոգ
2016 թվականի հունվարի 17-ի Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի գլխավոր սինագոգը: Այցի ժամանակ Պապը հանդիպելու է Հռոմի հրեական համայնքի անդամների հետ: Քրիստոնեական միաբանության համար մեկ շաբաթ տևող աղոթքի նախօրեին`հունվարի 17-ին իտալացի կաթոլիկները ավանդաբար երկխոսություն են անցկացնում հրեաների հետ: Ֆրանցիսկ I-ը մինչև Պապ ընտրվելը լայն շփումներ է ունեցել հրեական աշխարհի հետ: Նշենք, որ Ֆրանցիսկ I-ի և [...]
Ֆ. Գրեհեմը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է անում դադարեցնել մուսուլմանների ներգաղթի քաղաքականությունը
Charisma News-ի համաձայն`ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ում գրառել է. <<Եթե ԱՄՆ-ը շարունակի մուսուլմանների ներգաղթի քաղաքականությունը, ապա երկիրը Փարիզի ահաբեկչությունից շատ ավելի սարսափելի իրադարձություններ կտեսնի>>: Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ը պայքարում է ահաբեկչության դեմ, ապա չի կարելի թույլ տալ, որ մուսուլման գաղթականները երկիր մտնեն: <<Ֆրանսիան և Եվրոպայի մյուս երկրները հեղեղված են Մերձավոր Արևելքից գաղթած երիտասարդ մուսուլմաններով : [...]
Իրաքի խորհրդարանը ուղղում է մտցրել խտրական օրենքում
Նոյեմբերի 17-ին Իրաքի խորհրդարանը հաստատել է ուղղումը այն օրենքում, համաձայն որի եթե ծնողներից մեկը մուսուլման է, մյուսը ոչ, ապա երեխան ավտոմատ կերպով համարվում է մուսուլման: Ուղղումը ընդունելուց հետո նման ընտանիքներում երեխան կարող է համարվել տվյալ կրոնի հետևորդը մինչև 18 տարեկան դառնալը, որից հետո նրանք կընտրեն, թե որ կրոնը կդավանեն: Այս ուղղումը ընդունվեց այն բանից հետո, [...]
Ամերիկացի աթեիստները շարունակում են պայքարել քրիստոնեական խորհդանիշերի դեմ
Աթեիստների բողոքից հետո ամերիկյան Միննիսոտա նահանգի Ուոդին քաղաքում Սուրբ Ծննդյան տոների ժամանակ չի դրվի Սուրբ Ծննդյան մսուրը պատկերող տեսարանը: Աթեիստական << Կրոնից ազատ հիմնադրամը>> սպառնացել էր դատարան հայց ներկայացնել քաղաքի իշխանությունների դեմ, եթե Սուրբ Ծննդյան տեսարանը շարունակեն ցուցադրել հասարակական վայրում: Աթեիստները հիշեցրել էին, որ ԱՄՆ-ում եկեղեցին տարանջատված է պետությունից և նման տեսարանների ցուցադրումը քաղաքային զբոսայգիներում [...]
Իտալիան խստացրել է անվտանգության միջոցները
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վատիկանում և Հռոմում խստացվել են անվտանգության միջոցները: Հռոմի ոստիկանությունը հայտարարել է, որ մեծացնում է ոստիկանների թիվը որոշ հաստատությունների պաշտպանության համար, այդ թվում նաև Ֆրանսիայի դեսպանատան: Ոստիկանական պարեկությունը ուժեղացվել է Վատիկանի տարածքում գտնվող մշակութային հաստատությունների շուրջ և զբոսաշրջության վայրերում: Սուրբ Պետրոսի հրապարակում մշտապես հերթապահում են կարաբիներների և ոստիկանների մեքենաները: Հրապարակում հսկում [...]
Արևմուտքը բարոյական խոր ճգնաժամի մեջ է
<<Արևմուտքը ապրում է բարոյական դեգրադացիա և մարդու իրավունքների ոլորտում առկա է փոքրամասնության դիկտատուրա>>-հայտարարել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը: << Այսօր Եվրոպայի շատ երկրներ վարում են քրիստոնեության ոչնչացման քաղաքականություն և շարժվում են դեպի նոր աշխարհակարգ, որում քրիստոնեությունը ամբողջովին դուրս է մղվելու հասարակական ոլորտից: Մարդկանց գիտակցության մեջ արմատական փոփոխություններ են [...]
Ֆրանսիան պայքարում է արմատական քարոզչության դեմ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ քայլեր են կատարվում երկրում դադարեցնելու արմատական մուսուլմանների գործունեությունը: <<Ֆրանս 2>> հեռուստաալիքին տված հարցազրույցում նա մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է այն մզկիթների փակմանը, որոնցում ատելության կոչեր են հնչում: <<Ատելություն քարոզողների դեմ պայքարը ավելի է խստացվելու և մեր կողմից իրականացվող գործողությունները ավելի արագ և արդյունավետ կլինեն>>-հայտարարել էր [...]







