<<Associated Pres>>-ի տեղեկացմամբ` Ավստրիա կատարած այցի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալա II-ը հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը Սիրիայում և Իրաքում մեկ տարվա ընթացքում սպանել է ավելի քան 100 հազար մուսուլմանների: Նրա կարծիքով իսլամական ահաբեկչության սպառնալիքի դեմ հաջողությամբ պայքարելու համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները համապարփակ մոտեցում ցուցաբերեն այդ խնդրի լուծմանը: Թագավորը որոշակի լավատեսությամբ է ընդունում << Իսլամական պետության >> դեմ պայքարում միջազգային հանրության նկատելի միաբանությունը: Աբդալա II-ը նշել էր, որ իսլամիստները Փարիզում կատարած ահաբեկչությունով չեն սահմանափակվի և առաջիկայում հնարավոր են նման հարձակումներ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Թագավորը հատկապես շեշտել էր, որ Ֆրանսիայում կատարվածը մեկ անգամ ևս ապացուցում է << ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի>> անհրաժեշտությունը: