<< Վլադիմիր Պուտինը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է, ում կարելի է վստահել>>-հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական <<Valeurs Actuelles>> շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ:Նա հայտնել էր , որ նախագահի պաշտոնից իր հեռնալը չպետք է դառնա միջազգային մակարդակով բանակցությունների առարկա: Ինքը պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե դա լինի սիրիացի ժողովրդի կամքը: <<Եթե ֆրանսիական կառավարությունը ամենայն լրջությամբ չվերաբերվի ահաբեկչության դեմ պայքարին, ապա մենք ժամանակ չենք վատնի աշխատելու մի երկրի, կառավարության կամ կառույցի հետ, ովքեր աջակցում են ահաբեկիչներին>>-հայտարարել էր Բաշար Ասադը: Նա շեշտել էր, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է համագործակցել միայն նրանց հետ, ովքեր << իրոք ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, այլ ոչ թե աջակցեն>>