Նոյեմբերի 29-30-ին Հռոմի Պապի Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) կատարելիք այցի ընթացքում ՄԱԿ-ը այդ երկիր կուղարկի լրացուցիչ 300 խաղաղարար զինվորներ: Reuters-ի համաձայն`ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդին խնդրել էր շտապ կարգով Կոտ դ°Իվուարից լրացուցիչ խաղաղարար կոնտինգենտ ուղարկել ԿԱՀ: ՄԱԿ-ի քարտուղարի պահանջով խաղաղարար լրացուցիչ այդ ուժը ԿԱՀ-ում մնալու է 8շաբաթ: Նշենք, որ ԿԱՀ-ում սպասվող առաջիկայում սպասվող ընտրությունների պատճառով վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը դարձյալ լարվել է: Նոր թափ են ստացել արյունալի բախումները մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Այդ կապակցությամբ եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայությունները, այդ թվում նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Վատիկանին խորհուրդ են տալիս հետաձգել կամ էլ չեղյալ հայտարարել Պապի այցը: Սակայն Վատիկանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ֆրանցիսկ I-ը մտադիր չի հրաժարվել ԿԱՀ կատարելիք այցից: