Նոյեմբերի 18-ի առավոտյան Բանգլադեշի հյուսիս արևմտյան Դինաջպուր քաղաքում   իտալացի քահանա,արտասահմանյան առաքելության Պապական  ինստիտուտի անդամ  56-ամյա Պիերո Պարոլարիի վրա հարձակում են կատարել, ինչի հետևանքով քահանան հրազենային վերքեր  է ստացել   պարանոցի շրջանում: Հանցագործները քահանայի վրա կրակել էին, երբ նա ուղևորվել էր հիվանդանոց, որտեղ  հիվանդներին  հոգևոր օգնություն է  ցուցաբերում: Պիերո Պարոլարիին տեղափոխել են  երկրի մայրաքաղաք Դաքքայի զինվորական հոսպիտալը, որտեղ նրան որակյալ բուժօգնություն կտրամադրվի: Դինաջպուրի բնակիչները և ոստիկանությունը կարծում են, որ հարձակումը իրականացրել են  արմատական իսլամիստները: Պարոլարիի ծառայակից քահանա Դոտտին նշել էր.<<Իսլամական պետությունը>> տարածվում է ամենուր:  Բանգլադեշցի երիտասարդներ են  մեկնում  Սիրիա ` միանալու իսլամիստներին, չնայած Բանգլադեշի իշխանությունները  պատժում են  երիտասարդներին հավաքագրող մարդկանց: Վերջերս սպանել են իտալացի և ճապոնացի երկու  միսիոներների: Ոստկանությունը քրիստոնյա  միսիոներներին  խնդրել է առանց պահպանության փողոց դուրս չգալ>>:  << Մենք ցնցված ենք  տեղի ունեցածից և խստորեն դատապարտում ենք  բռնության ցանկացած դրսևորում>>-հայտարարել էր Դինաջպուրի  եպիսկոպոս Սեբաստիան  Տուդուն և հավելել.<<Այսօր ահաբեկիչների գլխավոր թիրախ են դարձել օտարերկրացիները` այդ թվում քրիստոնյա միսիոներները: Շատ անհանգստացած ենք: Երկրում սոցիալական և քաղաքական իրավիճակը  լարվել է:  Փոքրամասնությունների վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում>>: