ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի պաշտոնական կայքում զեկույց է հրապարակվել, համաձայն որի 2014 թվականին ԱՄՆ-ում Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ատելության հողի վրա կատարված 64 հանցագործություններին զոհ է գնացել 70 մարդ: Զեկույցում թվարկված են նաև ռասայական, ազգային, կրոնական, սեռական և այլ դրդապատճառներով կատարված հանցագործությունները: Մասնավորապես. կատարվել է հակահրեական 609, հակամուսուլմանական`154 և բողոքական եկեղեցիների դեմ `25 հանցագործություններ: