Պատրիարք Կիրիլ. ԻՊ գաղափարախոսությունը ընդհանուր ոչինչ չունի իսլամի հետ
Ռուսաստանի Հանրային պալատի և Դաշնային խորհրդի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը անդրադարձել էր << Իսլամական պետություն>> խմբավորման ունեցած մեծ մասսայականության պատճառներին: Ըստ Պատրիարքի`պատճառը շատ մուսուլմանների կրոնական անգրագիտությունն է: <<Այդ խմբավորումը ստիպում է հավատալ, որ զինված պայքարը մուսուլմանների համար բացում են դրախտի դռները: Մուսուլմանների մի մասը, ովքեր լավատեղյակ չեն իսլամին, [...]







