Դուբլինի անգլիկան տաճարի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար են տեղադրել
Anglican Communion News Service գործակալության տեղեկացմամբ` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Հիսուս Քրիստոսի անգլիկան տաճարի բակում կանգնեցրել են տուֆից պատրաստված հայկական ավանդական խաչքար, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խաչքարի բացման և զոհերի հիշատակը հարգելու արարողությանը ներկա էին Իռլանդիայի քրիստոնեական բոլոր հարանվանությունների առաջնորդները`Դուբլինի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, Դուբլինի կաթոլիկ արքեպիսկոպոս Դայարմյուիդ Մարտինը, մեթոդիստական եկեղեցու նախագահ [...]








