Reuters-ի համաձայն`Եմենի հարավային Ադեն քաղաքում անհայտ հանցագործները պայթեցրել են 1960-ական թվականներին կառուցված, ներկայումս չգործող կաթոլիկ տաճարը: Մինչ պայթեցնելը տաճարը բավականին վնասված էր այս տարվա մայիսին Սաուդյան Արաբիայի օդուժի հարվածների հետևանքով: Ականատեսների վկայությամբ պայթեցնելոց հետո եկեղեցու շինությունը ամբողջովին ավերվել է: Ավելի վաղԱդենում դարձյալ անհայտ չարագործները ավերել էին քրիստոնեական ևս մեկ տաճար և գերեզմանոցը: