Բրիտանացի հայտնի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին The Daily Mail թերթին տված հարցազրույցի ժամանակ խիստ քննադատել էր ժամանակակից հասարակության ոչ քրիստոնեական, սակայն օրինականացված արժեքները: Բռնցքամարտիկը ասել էր. <<1950-ից- 60-ական թվականներին չէին էլ կարող մտածել, որ համասեռամոլությունը, հղիության արհեստական ընդհատումները կօրինականացվեն: Մնում է օրինականացնեն մանկապղծությունը, որպեսզի դժոխքը հայտնվի երկրի վրա: Եթե 50 տարի առաջ ինչ որ մեկը ասեր, որ նման բան տեղի կունենա, ապա նրան խելագար կհամարեին>>: Թերթի խմբագրությունը այդ հայտարարությունը գնահատել էր, որպես հոմոֆոբ, ինչը հեղինակազրկում է բրիտանական բռնցքամարտը: Թայսոն Ֆյուրիի համոզմունքները և արժեքները անվանել էին կեղծ կրոնական, քանի որ Արևմուտքում հակառակ Աստվածաշնչին ավելի մեծ թվով կրոնական գործիչներ և համայնքներ են ճանաչում միասեռ ամուսնությունները և տաճարներում կատարում են միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: Պատասխանելով իր հասցեին հնչող քննադատություններին` Ֆյուրին հայտարարել էր, որ իր հավատքը և կյանքի նկատմամբ հայացքները հիմնված են աստվածաշնչյան արժեքների վրա:<<Այն ամենը ինչ Աստվածաշնչում անընդունելի է, անընդունելի է նաև ինձ համար >>-ասել էր Թայսոն Ֆյուրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: