Asia News-ի համաձայն` Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել է կաթոլիկ համալսարանի բացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին և այն գլխավորեցին Քաղդեա-կաթոլիկ արքեպիսկոպոս Բաշար Վարդան և Իտալիայի եպիսկոպոսական կոնֆերանսի գլխավոր քարտուղար, եպիսկոպոս Նունցիո Գալանտինոն: Արքեպիսկոպոս Բաշար Վարդան հայտարարել էր.<<Համալսարանը միջոց կդառնա <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարելու և հայտարարելու համար, որ մենք`քրիստոնյաներս չենք պատրաստվում հեռանալ այս տարածաշրջանից>>: Համալսարանը յուրաքանչյուր տարի ընդունելու է 250 ուսանող: Կրթական այս հաստատության բացման համար ավելի քան 2միլիոն դոլար է տրամադրել Իտալիայի եպիսկոպոսական կոնֆերանսը: