Ռուսաստանի Հանրային պալատի և Դաշնային խորհրդի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը անդրադարձել էր << Իսլամական պետություն>> խմբավորման ունեցած մեծ մասսայականության պատճառներին: Ըստ Պատրիարքի`պատճառը շատ մուսուլմանների կրոնական անգրագիտությունն է: <<Այդ խմբավորումը ստիպում է հավատալ, որ զինված պայքարը մուսուլմանների համար բացում են դրախտի դռները: Մուսուլմանների մի մասը, ովքեր լավատեղյակ չեն իսլամին, հավատում են այդ կոչերին>>-հայտարարել էր Ռուս եկեղեցու առաջնորդը: Նրա խոսքով ծայրահեղականությունը միշտ օգտագործում է մարդկանց կրոնական տգիտությունը: << Այն ամենը, ինչ ներկայումս կատարվում է Մերձավոր Արևելքում հանդիսանում է վայրագ հանցագործություններ կատարելու նպատակով կրոնական գործոնը օգտագործելու սարսափելի օրինակ>>- նշել էր Պատրիարքը: Նրա կարծիքով ստեղծված իրավիճակը շտկելու գլխավոր միջոցներից մեկը դպրոցներում կրոնի հիմունքների դասավանդումն է, որպեսզի երեխաները պատկերացում ունենան հավատքի մասին: Պատրիարք Կիրիլը զգուշացրել էր նաև ուղղափառ արմատականությունից` նշելով որ ներկայումս կան մարդիկ, ովքեր կոչ են անում պաշտպանվել մուսուլմաններից: <<Չպետք է թույլ տալ ծայրահեղականության առաջացումը, որը հանուն ուղղափառության մարդկանց կսադրի միջկրոնական բախումների>>-հայտարարել էր Պատրիարքը և եզրափակել.<<Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների խնդիրն է մարդկանց դաստիարակել կրոնական ավանդույթներով, որպեսզի ոչ մի դեպքում քաղաքական նպատակներ հետապնդող ուժերը չկարողանան օգտագործել կրոնը և հավատքը մարդկանց ծանր հանցագործությունների դրդելու համար>>: